Հայտնի է, որ Ահարոն Ադիբեկյանը հենց այնպես հարցում չի անում: Այս անգամ սոցիոլոգի առջև հստակ պահանջ էր դրվել. պարզել, թե հասարակությունն ընդդիմության միասնական թեկնածու տեսնո՞ւմ է Գագիկ Ծառուկյանին: Եվ տեսնողների Ադիբեկյանը գտել էր:
Վերջին շրջանում անընդհատ խոսում են «ատկատների», մեծ «շնաձկներ» բռնելու, պետական համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու մասին, սակայն դրան զուգահեռ կատարվում են լրիվ հակառակ գործընթացներ:
Այսօր մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններից ոմանք ցանկություն ունեն աշխատելու մարզերում, իսկ պատճառը երթևեկությունը նկարահանող սարքերն են` որքան շատանա դրանց թիվը, այնքան կքչանան ոստիկանների հաստիքները:
Մանկապարտեզի երեխաները կարագի փոխարեն սպրեյդ են կերել: Սա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական բացահայտումն է, որը հաջորդել է հանրապետության 575 մանկապարտեզներում կատարված ուսումնասիրություններին:
Հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 20-ը` ուրբաթ օրերին, ժամը` 16:00-22:00-ին, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-22:00-ին, «Երևան-Սևան» մայրուղու չորս հատվածներում` Աբովյան, Չարենցավան, Հրազդան և Սևան քաղաքների բժշկական կենտրոնների «Շտապօգնության» բրիգադների լրացուցիչ հերթապահության ընթացքում ցուցաբերվել է 30 առաջին անհրաժեշտ բուժօգնություն:
Սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում անցկացված «JATA» միջազգային զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդես-ֆորումին, ավելի քան 150 երկրների տուրիստական կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ, մասնակցել է նաև «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը» (ՀԱՄՀ):
Մասնակցել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան):
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և «Վարդանյաններ» ՍՊԸ-ն, առաջիկայում համատեղ կիրականացնեն «Տավուշի մարզի դպրոցների համակարգչային զինման վերաբերյալ» լայնածավալ ծրագիր:
Վերջին հինգուկես տարում շուրջ երեք մետրով բարձրացած Սևանա լճի ջրածածկվող անտառատարածքներում առաջիկայում կսկսվեն մաքրման աշխատանքները, որոնց իրականացման ՀՀ պետբյուջեն հատկացրել է 125 մլն դրամ:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...